Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Նա­խա­ձեռ­նո­ղը Լևոն Ա­րո­ն­յանն է

Նա­խա­ձեռ­նո­ղը Լևոն Ա­րո­ն­յանն է
10.11.2020 | 01:25

Շախ­մա­տի Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կա­նի ա­վագ, հա­մաշ­խար­հա­յին շախ­մա­տի մե­ծա­գույն դեմ­քե­րից մե­կի՝ գրոս­մայս­տեր Լևոն Ա­րո­նյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ նո­յեմ­բե­րի 8-ին Երևա­նում կա­յա­ցել է «Մատ տե­ռո­րին» խո­րագ­րով բա­րե­գոր­ծա­կան մի­ջո­ցա­ռում։


Մի­ջո­ցառ­մա­նը Լևոն Ա­րո­նյանն ու գրոս­մայս­տեր Մա­նուել Պետ­րո­սյա­նը Ար­ցա­խից և Հա­յաս­տա­նից ըն­տր­ված 20 տա­ղան­դա­վոր ե­րե­խա­նե­րի հետ անց­կաց­րել են միա­ժա­մա­նա­կյա խա­ղի սեանս։ Դրա­նից բա­ցի, անց­կաց­վել է Ա­րո­նյա­նի մոր՝ Սե­դա Ա­րո­նո­վա­յի հե­ղի­նա­կած «Լևոն Ա­րո­նյան» գր­քի ան­վա­նա­կան ստո­րագ­րումն ու վա­ճառ­քը, ո­րից ստաց­ված հա­սույթն ամ­բող­ջու­թյամբ փո­խանց­վե­լու է «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մին: Մի­ջո­ցա­ռու­մից հե­տո Ա­րո­նյա­նը խո­սել է մր­ցա­շա­րի անց­կաց­ման գա­ղա­փա­րի, իր ան­ձի մի­ջո­ցով պա­տե­րազ­մի մա­սին աշ­խար­հում բարձ­րա­ձայ­նե­լու մա­սին.


«Մի­ջո­ցա­ռու­մը կրում է «Մատ տե­ռո­րին» խո­րա­գի­րը, քա­նի որ այս պա­տե­րազ­մում մենք պայ­քա­րում ենք ա­հա­բե­կիչ­նե­րի դեմ: Այս պա­հին մեր թշ­նա­մին օգ­տա­գոր­ծում է ա­հա­բե­կիչ­նե­րին և ա­նում է այն­պի­սի բա­ներ, ո­րոնք մարդ­կա­յին չեն: Վեր­ջի­վեր­ջո կան կռիվ, մարտ, և կան այն մարդ­կա­յին բա­նե­րը, ո­րոնք մենք բո­լորս կի­սում ենք: Մեր թշ­նա­մին ընտ­րել է այն­պի­սի մե­թոդ­ներ, ո­րոնց մա­սին ա­մոթ է խո­սել: Նա ցույց է տա­լիս այն­պի­սի դա­ժա­նու­թյուն­ներ, ո­րոնք հա­սու չեն նույ­նիսկ կեն­դա­նի­նե­րին: Այ­սօր դրա­մա­հա­վաք ենք ա­նում, մայ­րի­կիս գիրքն եմ վա­ճա­ռում, միա­ժա­մա­նա­կյա սեանս ենք տա­լիս, որ­պես­զի գու­մար հա­վա­քենք և ու­ղար­կենք Ար­ցախ՝ մեր եղ­բայր­նե­րին», -ա­սել է Ա­րո­նյա­նը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 9976

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ